Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պուտինի ու Թրամփի պատճառով վտանգն ավելի է մեծացել

Պուտինի ու Թրամփի պատճառով վտանգն ավելի է մեծացել
23.10.2018 | 10:12

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից դուրս գալու մտադրությունը կարող է լրջորեն ազդել աշխարհի անվտանգության վրա` գտնում է Daily Mail-ի մեկնաբան Մարկ Ալմոնդը: Ճշմարտություն է, որ Ռուսաստանի մշակած նոր մոբիլ հրթիռային համակարգերի պատճառով աշխարհում ապրելն ավելի վտանգավոր է դարձել: Եվ Թրամփի ագրեսիվ պատասխանը առանց այդ էլ բարդ իրավիճակի սրման ռիսկեր է ստեղծում: Հասկանալու համար` ինչու՞, պետք է պարզել, թե Պուտինը ինչպես էր խախտում պայմանագրի պայմանները: Պայմանագրով` Ռուսաստանին արգելված էր սպառազինության վերցնել միջին հեռահարության ցամաքային հրթիռներ միջուկային մարտագլխիկով ու 500 կմ հեռահարությամբ: Արգելքի տակ չէին միջին հեռահարության հրթիռները, որ տեղակայվում էին ծովում, իբր այն պատճառով, որ Ռուսաստանը դրանք չի կարող թաքցնել, քանի որ Արևմուտքը հետևում է միջուկային զենք ունեցող նավերի ու սուզանավերի շարժմանը: Արդյունքում` միջին հեռահարության հրթիռների փոխարեն, որոնցից այդքան զգուշանում էր Արևմուտքը 1980-ականներին, Ռուսաստանը մի քանի տասնամյակում մշակեց շատ ավելի փոքր հրթիռներ, որ կարելի է ծովից արձակել: Հենց այդ հրթիռները, ճիշտ է` առանց միջուկային մարտագլխիկների, կիրառվեցին սիրիական ընդդիմության դեմ Հալեպում: Հիմա ռուս զինագործները այդ հրթիռները հարմարեցրել են ոչ մեծ քարշակների վրա և նրանք կարող են տարածքում տեղաշարժվել 70 կմ/ժամ արագությամբ ու նրանցից յուրաքանչյուրին հետևելն անհնար է, ուստի ստեղծվում է անսպասելի հարվածի տեխնիկական հնարավորություն: Հրթիռները, որոնց ռադարները չեն որսում, հագեցվեցին գերձայնային արագացուցիչներով և գործնականում անորսալի են: Այդ պատճառով տեսականորեն ՆԱՏՕ-ի շատ երկրներ հայտնվում են հարվածի տակ` ներառյալ Մեծ Բրիտանիան: Եթե գործը պատերազմի հասնի, Պուտինին պետք կգան կիբեռսաբոտաժի լավագույն միջոցները, հատուկ նշանակության ամենաարդյունավետ զորքերը, միջին հեռահարության անորսալի միջուկային հրթիռները: Եվ նա այդ ամենն ունի` չնայած պայմանագրին: Այդ պատճառով Թրամփն այդքան վճռականորեն պատասխանեց: Վճռական տղայի կերպարը դուր է գալիս նրա կողմնակիցներին` երկու շաբաթ հետո ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են:


Խնդիրն այն է, որ պայմանագրից հրաժարումն առաջիկա տարիներին ավելի ձեռնտու է Ռուսաստանին, քան ԱՄՆ-ին: Վաշինգտոնի համար համաձայնագիրը հիանալի զսպող գործոն էր ընդդեմ միջուկային մրցավազքի, իսկ Պուտինի ստրատեգների համար համաձայնագիրն ավելորդ բեռ էր: Այդ հրթիռային տեխնոլոգիան այնքան հեշտ է թաքցնել ու գործադրել և այնքան բարդ է կանգնեցնել, որ էականորեն մեծացնում է հաջող միջուկային հարվածի շանսերը: Իրավիճակը սրում է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև չկա այն վստահությունը, որ կար Միխայիլ Գորբաչովի ու Ռոնալդ Ռեյգանի միջև և երկու երկրների դիվանագիտական շփումները հիշեցնում են սառը պատերազմի վատագույն տարիները, երբ խաղաղությունը մազից էր կախված: Թրամփը հայտարարեց, որ ուզում է անվտանգություն ապահովել իր երկրի համար, բայց նրա պատճառով աշխարհում ապրելն ավելի վտանգավոր է դառնում:
ВВС


Հ.Գ. Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին (ՄՓՀՀ) պայմանագրի ապագան: ,Հանրապետության նախագահը և նախագահ Դոնալդ Թրամփը նաեւ արծարծեցին ՄՓՀՀ-ի մասին պայմանագրի ապագայի հարցը: Էմանուել Մակրոնը հիշեցրել է այդ համաձայնագրի կարեւորության մասին, մասնավորապես, եվրոպական անվտանգության ու մեր ռազմավարական կայունության համարե, - հայտնել են Ելիսեյան պալատից: Երեկ ՌԴ նախագահի պաշտոնական կայքում միայն փոխվարչապետ Դմիտրի Կոզակի հետ հանդիպումն էր, իսկ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդունել էր Մադագասկարի ԱԳ նախարար Էլուա Մաքսիմ Դուվուին: Երկու նախարարների հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսում Սերգեյ Լավրովին հարցրել էին. «Այսօր հանդիպելու եք ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ: Նրա Մոսկվա այցից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս միջին ու փոքր հեռահարության հրթիռների վերացման համաձայնագրից: Ինչպե՞ս կազդի այդ որոշումը Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև բանակցությունների վրա»: ՌԴ ԱԳ նախարարը պատասխանել է. «Ես դեռ չեմ տեսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Ես լսել եմ նրա մտադրության մասին, որը բարձրաձայնվել է, և լսել եմ բավականաչափ հակասական արձագանքներ, այդ թվում` ԱՄՆ-ից: Կարծիքներ են հնչում և իբրև այդ մտադրության աջակցություն, և այդ մտադրության սխալ լինելու մասին ու կոչեր` չկործանել ռազմավարական ու ոչռազմավարական միջուկային զինատեսակի սահմանափակման համակարգի մնացած մասերը: Կարծիք կա նաև, որ այդ հայտարարությունը ոչ թե համաձայնագրից դուրս գալու մտադրության մասին է, այլ համաձայնագիրը փոխելու առաջարկ է (այդ մասին ասել է սենատոր Կորկերը), այդ պատճառով հիմա արդյունավետ չէ սուրճի գավաթով գուշակություններ անել: Մենք սպասում են մեր ԱՄՆ գործընկրների պաշտոական պարզաբանումներին: Եթե Ջոն Բոլտոնը պատրաստ է պարզաբանել, բնականաբար կլսենք նրան ու կգնահատենք իրավիճակը: Եթե նրանք մտադիր են դա անել այլ տարբերակով, պատրաստ ենք նաև այդ շփումներին, որից հետո միայն մեր դիրքորոշումը կարտահայտենք` ելնելով ոչ թե մտադրություններից, այլ հստակ որոշումից: Պայմանագիրը ունի և պայմանագրից դուրս գալու ընթացակարգ, բայց այդ գործընթացը չի սկսվել»: Սպասենք Բոլտոնի հետ Լավրովի հանդիպմանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2874

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ